Որքա՞ն արժե ԱԲ օպերատորը
40 ֏ խոսակցության րոպեն և միացումը՝ 50 000 ֏-ից, մեկ անգամ։ Alona-ի համար բաժանորդավճար չկա։
Հաշվեք ձեր թվերով
Օրինակներ՝ մեկ զանգին 2 րոպեի հաշվարկով
| Զանգ օրական | Րոպե ամսական | Արժեքը ամսական |
|---|---|---|
| 10 | 600 | 24 000 ֏ |
| 25 | 1 500 | 60 000 ֏ |
| 50 | 3 000 | 120 000 ֏ |
| 100 | 6 000 | 240 000 ֏ |
Հաշվարկը 30 օրվա համար է։ Վճարում եք միայն այն րոպեների համար, երբ Alona-ն խոսում է հաճախորդի հետ։
Ինչ է ներառում միացումը
- Կարգավորում՝ ձեր ծառայությունների, աշխատանքային ժամերի և գների համար
- Խոսակցության սցենար հայերեն, ռուսերեն և անգլերեն
- CRM, որտեղ երևում են զանգերը և հաճախորդների գրանցումները
Կարգավորում ենք ձեռքով, ուստի ճշգրիտ գումարը կասենք ձեր բիզնեսի մասին զրույցից հետո։
Ինչ էլ պետք է հաշվի առնել
- Վերահասցեավորում. ձեր օպերատորը կարող է դրա համար վճար գանձել։ Կստուգենք միացումից առաջ։
- Օրական 100-ից ավելի զանգ՝ գինը հաշվում ենք առանձին։
- Անվճար թեստ չկա։ Մինչև վճարումը հաշվում ենք գինը ձեր թվերով։